Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Դադարեցրէ՛ք եզդիների կոտորածը» խորագրով ռոք համերգ է տեղի ունենալու հինգշաբթի: Հայաստանի ռոք երգիչներից բացի, ելոյթ է ունենալու նաեւ ազգութեամբ եզդի երգիչ Ջահանգիր Բրոյանը:
Նա եւ Արտօ Թունջբոյաջեանը նոր երգ են ներկայացնելու, որը նւիրւած է այս օրերին Իրաքում կոտորւող եզդիներին եւ միաժամանակ ահազանգ է աշխարհին, որ ցանկացած չդատապարտւած ոճրագործութիւն միշտ կրկնւում է:
Հեղինակը՝ Բրոյանն, ասում է, որ երգը մէկ օրում է գրել՝ տպաւորւած այն կադրերով եւ լուսանկարներով, որոնք արւել են Իրաքում:
Ի դէպ, այս համագործակցութեան եւ երգի ստեղծման այլ մանրամասներով մեր ռեպորտաժը կարող էք դիտել «Երկիրն այսօր»-ի օրւայ թողարկումներում:
Իսկ երեկոյան, ժամը ութին այն կենդանի հնչողութեամբ կարող եք ունկնդրել Ազգային ժողովի այգում: